Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չինաստանի Հուբեի նահանագում գտնվում են ՀՀ 7 քաղաքացիններ. քննարկվում է նրանց տարհանման հարցը. ԱԳՆ

Չինաստանի Հուբեի նահանագում գտնվում են ՀՀ 7 քաղաքացիններ. քննարկվում է նրանց տարհանման հարցը. ԱԳՆ

20:30 | 29.01.2020 | Հասարակություն

Չինաստանի Հուբեի նահանագում գտնվում են ՀՀ 7 քաղաքացիններ. քննարկվում է նրանց տարհանման հարցը. ԱԳՆ

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել նաև ՉԺՀ Հուբեի նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացող խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՉԺՀ տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված շուրջ 400 ՀՀ քաղաքացիների հետ, որոնցից 7-ը ներկայումս գտնվում են Հուբեի նահանգում:

ՀՀ դեսպանության կողմից նաև քայլեր են ձեռնարկվում հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիների հարցերին և խնդիրներին արձագանքելու ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նաև հավելել է, որ ՀՀ ԱԳՆ-ն և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակաբար կապ են պահպանում ՉԺՀ կառավարության և այլ գործընկեր երկրների, դրանց դեսպանությունների հետ ՀՀ քաղաքացիների տարհանման հարցի կապակցությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси