Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ինչպե՞ս կարող է նորմալ չլինել». Սեյրան Օհանյանը՝ գործող իշխանության հետ իր հարաբերությունների մասին

«Ինչպե՞ս կարող է նորմալ չլինել». Սեյրան Օհանյանը՝ գործող իշխանության հետ իր հարաբերությունների մասին

17:20 | 29.01.2020 | Քաղաքականություն

«Ինչպե՞ս կարող է նորմալ չլինել». Սեյրան Օհանյանը՝ գործող իշխանության հետ իր հարաբերությունների մասին

 

Պաշտպանության նախարարը հրավիրել էր որպես գործընկեր, ես էլ գնացել էի մասնակցելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախօրեին Վարդենիսում Բանակի 28-ամյակի միջոցառումներին իր մասնակցությանը:

«Իմ հարազատ բանակի տոնակատարությունն էր, ինչպես կարող էի չմասնակցել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ հարաբերություններ ունի գործող իշխանությունների հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ինչպես կարող է հայը հայի հետ նորմալ հարաբերություններ չունենալ: Համագործակցում ենք այս հանձնաժողովի շրջանակներում»:

Դիտարկմանը, որ 2008-ի մարտի 1-ին հայը կրակեց հայի վրա, նա արձագանքեց. «Մարտի 1-ի վերաբերյալ դատաիրավական գործընթացը այդ ամենի պատասխանը կտա»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси