Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան. ԱԺ հանձնաժողովը դռնփակ նիստ է հրավիրում

«Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան. ԱԺ հանձնաժողովը դռնփակ նիստ է հրավիրում

09:00 | 29.01.2020 | Քաղաքականություն

«Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան. ԱԺ հանձնաժողովը դռնփակ նիստ է հրավիրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, նախատեսում է դռնփակ նիստ անել, որին հրավիրված կլինեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նաեւ՝ ներկայացուցիչներ ԱԳՆ-ից։

Վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, եւ կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան։ Հանձնաժողովում կքննարկեն հնարավոր սցենարը եւ պետության հնարավորություններն ու անելիքները։ Նախնական պայմանավորվածությամբ՝ նիստը տեղի կունենա վաղը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси