Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Եկեղեցու պատմությունը» պետք է առանձին դասավանդվի. այն միայն եկեղեցու պատմություն չէ, այլ մի ամբողջ համակարգի տարբեր շերտերի մասին է». Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

«Եկեղեցու պատմությունը» պետք է առանձին դասավանդվի. այն միայն եկեղեցու պատմություն չէ, այլ մի ամբողջ համակարգի տարբեր շերտերի մասին է». Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

21:54 | 28.01.2020 | Հասարակություն

«Եկեղեցու պատմությունը» պետք է առանձին դասավանդվի. այն միայն եկեղեցու պատմություն չէ, այլ մի ամբողջ համակարգի տարբեր շերտերի մասին է». Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Այս պահին Մայր Աթոռի և Կառավարության միջև ձևավորված է հանձնախումբ՝ ոչ միայն Հայ եկեղեցու պատմության, այլև՝ Մայր Աթոռի հետ կապված կրթական ոլորտի մասով, ի մասնավորի՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի։ Նման հարց դրված չէ այս պահին, բազմիցս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է նաև խոսել դրա մասին»,- այս մասին 168.am հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե սխալ է Հայ եկեղեցու պատմություն առարկան տարանջատել հայ ժողովրդի պատմությունից և առանձին դասավանդել հանրակրթական դպրոցներում։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսին անդրադառնալով այս թեմային՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Մենք հիմա ասում ենք՝ գործ չունեք, դպրոցում ուրիշ բաներ կա, Հայ ժողովրդի պատմությունը եկեք բաժանենք մի քանի կտորների: Թող Հայ եկեղեցու պատմությունն առանձին լինի, Հայ ժողովրդի պատմությունը՝ առանձին: Պատկերացնո՞ւմ եք այս գաղափարի հեղինակի տրամաբանությունը, բռնել եկեղեցու պատմությունը տարանջատել ազգի և պետության պատմությունից և առանձին դասավանդել: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ քայքայիչ, ազգի ինքնության դեմ վարվող՝ նեղ, մերկանտիլ քաղաքական նպատակներով տարվող գործունեություն»։

ագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ այստեղ մեթոդաբանության և մոտեցման հարցն է, որի վերաբերյալ բազմիցս իր կարծիքն արտահայտել է։
«Միշտ ասել եմ՝ ինչ չափորոշիչներով պետք է եկեղեցու պատմությունը դասավանդվի կամ չդասավանդվի առանձին կամ հայ ժողովրդի պատմության ու գրականության հետ միասին։ Սա քննարկման թեմա է, չեմ հավատում, որ զանազան հայտարարություներով մենք կարող են այդ հարցին լուծում տալ, կրկնում եմ՝ սա քննարկման՝ արդյունավետ քննարկման, թեմա է։ Հայ եկեղեցու պատմությունը պետք է առանձին դասավանդվի, և սա նպատակ չէ միայն, այլ երեխաները կրթվում ու դաստիարակվում են ոչ միայն պատմական գիտելիքներով, այլև գիտակցություն ու գիտելիք ունենալով եկեղեցու համակարգի ու ինքնության մասին։ Առանձին պետք է դասավանդվի, քանի որ սա սոսկ պատմության խնդիր չէ, այնտեղ նաև գրականություն, ծիսակարգ, տոնակարգ կա, այսինքն՝ բազմաշերտ է, այդ ամենը, օրինակ, ինչպես պետք է տեղավորվի այլ առարկաների մեջ։ Կարծում եմ՝ Եկեղեցու պատմությունը պետք է առանձին դասավանդվի, քանի որ այն միայն եկեղեցու պատմություն չէ, այլ մի ամբողջ համակարգի տարբեր շերտերի մասին է՝ գիտելիքի ու ինքնության իմաստով»,- եզրափակեց նա։

 
 
 
Реклама 01:25

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси