Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իրապես ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը. Նաիրա Զոհրաբյան

Իրապես ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը. Նաիրա Զոհրաբյան

21:00 | 28.01.2020 | Քաղաքականություն

Իրապես ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Երբ ժողովրդավարությունից խոսում է Սամեդը» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 9-ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։

Չգիտեմ՝ ընտրական էյֆորիան է պատճառը, թե մեկ այլ էյֆորիա, բայց ադրբեջանական պատվիրակությունն ու հատկապես պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, Բաքվի ջարդերի և դրանց իրավական-քաղաքական գնահատականներ տալու մեր ելույթներին ի պատասխան ընկան հերթական դեմենցիոն աֆեկտի մեջ ու Սամեդը սկսեց մեզ ժողովրդավարության դասեր տալ։ Ո՞վ։Հիշեցնեմ, Սամեդ Սեիդովը։

Եվ չնայած եվրոպական հանրույթը ահավոր հոգնել է հայ-ադրբեջանական մարտերից, այդուհանդերձ, ուղղակի ստիպված էինք Բաքվում և խորհրդային Ադրբեջանի հայաբնակ այլ համայնքներում հայերի հսնդեպ կատարված ոճրագործությունները կրկին անգամ ներկայացնել Եվրոպայի Խորհրդի Վեհաժողովին։ Իրապես ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը»:   

 

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси