Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ Հայկ Գրիգորյան

Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ Հայկ Գրիգորյան

19:08 | 28.01.2020 | Պատահարներ

Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվել. միաժամանակ քննարկվում է հինգ վարկած, չորս վարկածը հերքվել է, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա հայտնեց նաեւ, որ Կուտոյանի կինը դիմել է վարույթ իրականացնող մարմնին, որ Տեղեկատվության մասին օրենքի եւ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում առանց իրենց համաձայնության որեւէ ինֆորմացիա չհայտնեն.

«Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ։ Հաշվի առնելով նրա կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի դիմումը, մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Թույլ տվեք չակերտներ չբացել»։  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси