Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բանակի օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

Բանակի օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

17:37 | 28.01.2020 | Քաղաքականություն

Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։ Նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, նաև՝ ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:

Այնուհետեւ ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի եւ եղբայրների՝ Արմեն եւ Արամ Սարգսյանների հետ, շնորհավորել նրանց Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Զրուցակիցները հուշեր են պատմել Սպարապետի մասին, հիշել նրա կյանքին ու գործունեությանն առնչվող բազմաթիվ դրվագներ: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси