Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց մեր կարողությունները մեծացել են տասնյակ տոկոսներով». Դավիթ Տոնոյան

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց մեր կարողությունները մեծացել են տասնյակ տոկոսներով». Դավիթ Տոնոյան

12:10 | 28.01.2020 | Քաղաքականություն

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց մեր կարողությունները մեծացել են տասնյակ տոկոսներով». Դավիթ Տոնոյան

Հայաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հունվարի 28-ի՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել են «Եռաբլուր» պանթեոն: «Եռաբլուրում» են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը նշեց, որ մեր սպառազինությունը եւ անհրաժեշտ կարողություններ «ՍՈՒ 30» գերժամանակակից ինքնաթիռների մյուս խմբաքանակը շուտով կգա Հայաստան։

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց մեր կարողությունները մեծացել են տասնյակ տոկոսներով»։

Նա նաեւ ասաց, որ սահմանին իրավիճակն այս պահին կայուն է։ Նախարարը բոլորին բարձր տրամադրություն մաղթեց  տոնի կապակցությամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси