Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կաթողիկոսն ու իշխանական վերնախավը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում են

Կաթողիկոսն ու իշխանական վերնախավը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում են

20:35 | 27.01.2020 | Մշակույթ

Կաթողիկոսն ու իշխանական վերնախավը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում են

Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կրկին անգամ ներկայացվում է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, ըստ հեղինակների՝ ֆիլմից առաջ նախավերջին անգամ։ Վաղը վերջին անգամ բեմադրությունը կներկայացվի Գյումրիում, իսկ հետո արդեն կսպասենք ներկայացման մոտիվներով նկարահանվող ֆիլմին, որի պրեմիերան կլինի ապրիլի 2-ին։

Հիշեցնենք, որ ներկայացումը նվիրված է Ապրիլյան պատերազմին։ Այն բեմադրվել է այն ժամանակ, երբ Գյումրու թատրոնի տնօրենը Երևանի ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էր։ Հավանաբար, պայմանավորված վերջին անգամները խաղալու հանգամանքով, այսօր ներկայացումը իր ներկայությամբ պատվել է ՀՀ ողջ քաղաքական էլիտան։

Այս պահին ներկայացումը դիտելու են գնացել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, քարտուղար Հակոբ Սիմիդյանը, իշխանական պատգամավորներ։

Ի դեպ, ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսը ստիպված էր անցնել լուրջ զննության միջով. ստուգվում էին պայուսակները, մարդիկ անցնում էին մետաղորսիչ սարքերի միջով։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси