Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում վարչապետի նոր թեկնածու փնտրելու Վանեցյանի առաջարկի

Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում վարչապետի նոր թեկնածու փնտրելու Վանեցյանի առաջարկի

20:01 | 27.01.2020 | Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում վարչապետի նոր թեկնածու փնտրելու Վանեցյանի առաջարկի

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից վարչապետի նոր թեկնածու փնտրելու մասին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկին: Այս մասին Սիմոնյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Անլուրջ եմ վերաբերում առաջարկին, որովհետև վարչապետը ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ ժողովրդի թեկնածուն է, որովհետև ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից: Պարոն Վանեցյանին առաջարկում եմ դուրս գալ փողոց, Օպերայի հարակից հրապարակում այդ առաջարկը անել, և տեսնել, թե քաղաքացիներն ինչպես կարձագանքեն»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանի նշանակմանը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ Վանեցյանի թեկնածությունն ինքն է առաջարկել վարչապետին, և այսօր ցավում է, որ նման իրավիճակ է ստեղծվել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկել էր իրենց շարքերում վարչապետի նոր թեկնածու գտնել:

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր հրաժարականի մասին, այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել աշխատանքից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси