Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է

Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է

18:30 | 27.01.2020 | Հասարակություն

Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երեւան.

նրա վիճակը ծանր է

Վիրավոր զինծառայող, շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երեւան: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նա տեղափոխվել է Երեւան, դեռ վիրահատական միջամտություն որպես այդպիսին երկրորդը չենք արել, դրա անհրաժեշտությունը չկա, սպասում ենք, որ զարգացման դինամիկայից ելնելով արդեն բժիշկները  որոշում կայացնեն հետագա անելիքների վերաբերյալ: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով` վիրավորված մյուս զինծառայողի վիճակը լավ է, շուտով կվերադառնա ծառայության:

Նշենք, որ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը Արցախում վիրահատության է ենթարկվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси