Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սա անընդունելի և անբարոյական քայլ եմ համարում. Սոֆյա Հովսեփյան

Սա անընդունելի և անբարոյական քայլ եմ համարում. Սոֆյա Հովսեփյան

16:40 | 27.01.2020 | Քաղաքականություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Ամբողջ ֆեյսբուքյան հարթակում բուռն քննադատության և դատապարտման արժանացավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի գրառում: Եվ հետաքրքիր է, որ հայտարարությունով կիսվել էր անգամ իշխանական խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ում արարքը եւս խիստ քննադատվել էր, սակայն այսպիսի հետևանքներ չէր ունեցել:

Բանն այն է , որ դա հակադարձելով իր խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, գրել էր . Ամուսնացիր, կանցնի: Իհարկե, նրա այս գրառումը ևս քննադատվեց և նրա հետ զրուցել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն երեկվա դեպքն ավելի բուռն արձագանք գտավ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:
 
«Ոչ կոռեկտ վարքագիծ, մասնավորապես, երբ ծնողների հետ ունեցած քաղաքական խնդիրները բերում են անձնական դաշտ՝ դարձնելով ընտանիքի անդամներին թիրախ: Սա  բացարձակապես անընդունելի և անբարոյական քայլ եմ համարում»:
 
Հարցին՝  ՔՊ  կուսակցության վերահսկող հանձնաժողովը հայտարարություն տարածեց, ըստ որի պետք է քննարկեն ավագանու անդամի վարքագիծը: Ձեր դեպքում ինչու Հանձանժողովը նիստ չհրավիրեց: Արդյոք Դուք կդիմեք այդ հարցով, թե՞ պատմությունն ավարտած եք համարում.
 
«Ես իհարկե չեմ դիմի և չէի էլ պատրաստվում դիմել, եթե մեր դեպքում չի սկսվել, ապա այսօր ողջունում եմ այս քայլը: Դա պետք է արվի բոլորի նկատմամբ, ոչ թե ընտրողաբար: Սա շատ լուրջ արժեքային խնդիր է: Քայլեր պետք է ձեռնարկել բոլոր ոլորտներում նման դեպքերից խուսափելու համար»:
 
Նշենք, որ  Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի:
 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси