Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանը արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից՝ հայազգի Մերի Հակոբյանին մասնակցել Բաքվում կայանալիք «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարին

Ադրբեջանը արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից՝ հայազգի Մերի Հակոբյանին մասնակցել Բաքվում կայանալիք «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարին

14:23 | 26.01.2020 | Քաղաքականություն

Ադրբեջանը արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակից հայազգի Մերի Հակոբյանին մասնակցել Բաքվում կայանալիք «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարին։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Եվրոպական ճշմարտություն» հրապարակումը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարությունում աղբյուրներին: Տեղեկության համաձայն, սեմինարն անցկացվել է Բաքվում հունվարի 13-16-ին, որը կազմակերպել է Եվրամիությունը՝ Արևելյան գործընկերության երկրների համար: Մերի Հակոբյանը ընդգրկված էր պատվիրակության կազմում, քանի որ Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման դեպարտամենտի ղեկավարն է:

Ուկրաինայի ՆԳՆ-ն ԵՄ պատվիրակությանը հորդորել է՝ «խորհուրդ տալ Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջին զերծ մնալ Ադրբեջանի Հանրապետության տարածքում հետագայում միջոցառումների անցկացումից»: Հակոբյանի թեկնածությունը հաստատել է Ուկրաինայի ՆԳՆ-ն և նրան ընդգրկել պաշտոնական պատվիրակության կազմում: Սակայն այցի նախօրեին ուկրաինական կողմը հաղորդագրություն ստացավ, որ Հակոբյանի մասնակցությունն անհնար է: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси