Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը

Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը

13:54 | 26.01.2020 | Հասարակություն

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի տարածք` կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է: Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси