Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փաշինյանը եւ իր քաղաքական թիմի գերակշիռ մասը կապված են եղել սորոսական ծրագրերի հետ. Հայկ Բաբուխանյան

Փաշինյանը եւ իր քաղաքական թիմի գերակշիռ մասը կապված են եղել սորոսական ծրագրերի հետ. Հայկ Բաբուխանյան

12:56 | 26.01.2020 | Քաղաքականություն

Iravunk.com-ը գրում է

Երեկ Կապան քաղաքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ասուլիսին, «Իրավունք» թերթի լրագրողի այն հարցին, թե ինչու պարոն վարչապետը չի սահմանափակում սորոսականների ակտիվությունը մեր երկրում, վերջինս խորհուրդ տվեց դիմել թերթի քաղաքակական ղեկավարությանը եւ ճշտել, թե ՀՀԿ-ի օրոք ինչու չեն փակվել Սորոսի գրասենյակը: Այս առումով iravunk.com-ը հարց ուղղեց թերթի խմբագրական խորհրդի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ:

- Պարոն Բաբուխանյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե ինչու ՀՀԿ-ի իշխանության օրոք չի փակվել Սորոսի գրասենյակը: Ձեր կարծիքն այս մասին:

- Նախ նշեմ, որ բացարձակապես անընդունելի է պետական պաշտոնյաների մամուլի հետ շփման նման ոճը, երբ ոչ թե պատասխանում են մամուլի հարցին, այլ հիսթերիկայի մեջ գոռգոռում, մատ է թափ տալիս եւ սպառնում լրագրողին, մամուլի միջոցին, հոխորտում, թե արմատախիլ պետք է արվի եւ այլն: Սա հերթական դրսեւորումն է, երբ իշխանությունը փորձում է մատ թափ տալով խոսել իրենց ոչ հաճո մամուլի հետ: 

Ինձ համար նորություն չէ, որ Սորոսի անունը տալուց Փաշինյանի մոտ առաջանում է անկառավարելի ռեակցիա, հիսթերիկ դրսեւորումներ եւ հոգեկան անկայուն վիճակ: Դեռեւս 2017 թվականին ականատես ենք եղել նման իրավիճակի Ազգային ժողովում: Դրա պատճառները ակնհայտ են: Փաշինյանը եւ իր քաղաքական թիմի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված են եղել սորոսական ծրագրերի, դրամաշնորհների ու հետեւապես քաղաքական պատվերների հետ: Բացի այդ լրագրողը շատ ճիշտ նկատեց, որ Փաշինյանը դարձել է սորոսական ծրագրերի գերին ոչ միայն իր ունեցած կապերի արդյունքում, այլ նաեւ այն պատճառով, որ իր շրջապատի մեծ մասը ենթարկվում է ոչ թե իրեն այլ սորոսական կենտրոններին: Եվ հետեւաբար Փաշինյանի ճակատագիրը հենց այդ կենտրոնների ձեռքում է: Իր հիսթերիկ ռեակցիան նպատակաուղղված էր նրան, որ նա ծառայամտորեն փորձում է ապացուցել սորոսական քաղաքական շրջանակներին, որ նա ուղնուծուծով նվիրված է իրենց եւ պատրաստ է ամեն ինչի՝ սորոսական շահերը Հայաստանում առաջ տանելու համար: Սակայն Փաշինյանն այնքան է կորցրել ինքնատիրապետումը, որ ակամա դավաճանական կառույց է անվանել Սորոսի գրասենյակին եւ մեղադրել նրանց պետական դավաճանոհւթյան մեջ: Ի դեպ, նմանատիպ անհանգստություն է արտահայտել նաեւ Նիկոլի կողմից ժամանակին նշանակված, իսկ հետագայում սպայի պատիվը բարձր պահելու նպատակով իր պաշտոնից հրաժարված նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, որը նշել է, թե Սորոսի գրասենյակի ներկայիս գործունեությունը Հայաստանում անհանգստություն է առաջացնում մեր երկրի ազգային անվտանգության առընչությամբ: 

Ինչ վերաբերում է այդ գրասենյակը փակել-չփակելուն, ապա կարծես թե Փաշինյանի հուզախառն իրավիճակը թույլ չտվեց նրան ադեկվատ ընկալել լրագրողի շատ հստակ ձեւակերպած հարցը: Կարծես թե, ոչ ոք գրասենյակ փակելու մասին չէր խոսում, այլ հարցը վերաբերում էր սորոսականների զանգվածային ներթափանցմանը իշխանական ամենաբարձր մակարդակներում եւ այդ մակարդակներում օգտագործելով պետական լծակները սորոսականների չափազանց մեծ հակազգային գործունեությանը: Թե ինչու Սորոսի գրասենյակը չի փակվել ՀՀԿ-ի օրոք Փաշինյանի հարցադրումը, որեւէ առընչություն չուներ լրագրողի տված հարցի հետ, սակայն պետք է հիշեցնենք, իր հիշողությունը կարծես թե կորցրալ Փաշինյանին, որ ՀՀԿ-ի օրոք սորոսականներ իշխանության բարձրագույն ղեկավարության մեջ գրեթե չկային եւ իշխանության որեւէ մի ներկայացուցիչ չէր պահանջում արշավ սկսել Հայոց եկեղեցու, Հայոց պատմության, հայ ազգային ավանդական արժեքների դեմ: 

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ով խոսում է Սորոսի մասին՝ կոռումպացված Հանրապետական է: Ի՞նչ կասեք:

- Այդ հայտարարությունը նույնպես կլիներ ծիծաղելի, եթե չհնչեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից: Սակայն տվյալ դեպքում այն վկայում է Փաշինյանի խիստ անհավասարակշիռ հոգեկան վիճակի մասին, ինչը իր քաղաքական ֆիասկոյի արտացոլումն է: Ստացվում է, որ կոռումպացված ՀՀԿ-ականներ են աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ, բազմաթիվ երկրների ղեկավարներ: Հիշեցնենք Փաշինյանին, որ Սորոսի գրասենյակի գործունեությունը դատապարտել են աշխարհում հազարավոր հայտնի քաղաքական գործիչներ եւ նրանց բոլորին անվանել կոռումպացված Հանրապետական, սթափ վիճակում գտնվող որեւէ լուրջ մարդ չէր կարող: Հետեւապես փաստ է, որ Սորոսը դա Փաշինյանի Աքիլեսյան գարշապարն է, ցավոտ կետը:

- Նիկոլ Փաշինյանը Ձեզ նկատի ունենալով որպես ՀՀԿ խմբակցության կարկառուն գործիչ, միարժամանակ բազմաթիվ մեղադրանքներ եւ վիրավորանքներ հնչեցրեց ՀՀԿ-ի հասցեին նշելով, որ նրանք չունեն սրբություն, սրիկա են, դավաճան են, թալանչի են, պետության դեմ գործել են ինչ-ինչ հանցանքներ: 

- Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկացած քրեական հանցանք պետք է պատժվի օրենքին համապատասխան: Միարժամանակ ասել ենք, որ մեղադրել մարդկանց միայն իրենց կուսակցական պատկանելիության համար ծանր հանցագործությունների մեջ անթույլատրելի է, հակասահմանադրական է եւ հանդիսանում է բազմակուսակցական համակարգի դեմ ուղղված հանցագործություն: Փաստ է, որ մինչ օրս ՀՀԿ-ի ղեկավար անձանց եւ ոչ մի անձի դեմ չկա որեւէ դատական վճիռ, որով կհաստատվեր Փաշինյանի մեղադրանքները: Հետեւապես նրա խոսքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ընդդիմության դեմ իշխանության սպառնալիք, ճնշում եւ հոխորտանք: 

Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա այո՝ ես լինելով ՍիՄ կուսակցության նախագահ միարժամանակ կիսելով ազգային պահպանողական գաղափարախոսությունը եղել եմ ՀՀԿ խմբակցության կարկառուն ներկայացուցիչ եւ եթե Փաշինյանը իր մեղադրանքները, վիրավորանքները եւ հոխորտանքները հնչեցնելիս ի նկատի է ունեցել ինձ, ապա ստիպված կլինեմ հարցին անդրադառնալ իրավական հարթության մեջ, իրեն վերադարձնելով բոլոր այն երկրի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի համար անվայել խոսքերը, առաջին հերթին սրբություն չունենալու մասով: Իսկ եթե Փաշինյանը ճիշտ չի ձեւակերպել իր մտքերը եւ իր մեղադրանքները եւ վիրավորանքները ուղղված են ոչ թե կոնկրետ ինձ, կամ «Իրավունք» թերթին, կամ լրագրողին, այլ ինչ որ վերացական թալանչիներին եւ այլն, ապա պահանջում եմ, որ կարճ ժամանակահատվածում նա այդ մասին հստակ հայտարարի: Հակառակ դեպքում, ինչպես արդեն ասացի, հարցը կքննարկվի իրավական հարթության մեջ:

Ստորեւ ներկայացնում ենք Իրավունք թերթի լրագրողի հարցը ՀՀ վարչապետին

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси