Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը». Մասիս Մայիլյան

Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը». Մասիս Մայիլյան

16:00 | 25.01.2020 | Քաղաքականություն

Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը». Մասիս Մայիլյան

Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխոր վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Ներքոբերյալ հղումը թույլ կտա հանգամանորեն ծանոթանալ իմ դիրքորոշմանը։

Թե տարիներ շարունակ փորձագիտական մակարդակով և թե արտգործնախարի պաշտոնում միջնորդների հետ հանդիպումների և հրապարակային ելույթների ու հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն»,- գրել է նա։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси