Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չի եղել մի օր, որ ՀՀ քաղաքացիները Ստամբուլյան կոնվենցիային դեմ չստիրագրեն

Չի եղել մի օր, որ ՀՀ քաղաքացիները Ստամբուլյան կոնվենցիային դեմ չստիրագրեն

14:05 | 25.01.2020 | Քաղաքականություն

Չի եղել մի օր, որ ՀՀ քաղաքացիները Ստամբուլյան կոնվենցիային դեմ չստիրագրեն․ 

iravunk.com-ից տեղեկանում ենք

Դեռ ամիսներ առաջ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք սկսեց իրականացնել ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի ինչպեա տեղեկացանք, ստորագրությունների թիվը գերազանցել էր 50.000-ը:

 

Iravunk.com-ը զրուցեց «Դեմ եմ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» խաձեռնության համագարգող անդամ Արթուր Արամյանի հետ:


- Տարին նոր է սկսվել,ի՞նչ պատկեր է հիմա և օրական քանի քաղաքացի է ստորագրում:


- Քանի որ մենք թիվը պարբերաբար ենք հրապարակում, հիմա պաշտոնական նոր թիվ չենք կարող հրապարակել:Պ ետք է նշեմ, որ Հյուսիսային պողոտայում և Բաղրամյան պողոտայում շարժն այլ է: Չկա մի օր, որ ստորագրահավաքը չգործի: Քանի որ հիմա եղանակը ցուրտ է, մի որոշ ժամանակով կանգնեցրել ենք այցերը դեպի ՀՀ մարզեր: Պետք է նշեմ, որ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ այս ֆորմատը պահելու ենք:


- Ի՞նչ եք կարծում,ի վերջո ձեր նախաձեռնությունը կտա իր արդյունքը:


- Հարցին պետք է նայել հետևյալ կերպ. որպես միջազգային չարաբաստիկ փաստաթուղթ, մեզ համար անչափ կարևոր է, որ չստորագրվի, սակայն այլ հարց է, թե մեր ներպետական օրենքներում, այսօր ինչ օրենքներ են փոխվում: Պետք է մի կարևոր փաստ ևս նշեմ, որ միջազգային պարտավորություն մենք չվերցնենք։ Մեր ներքին խոհանոցը մենք էլ կարող ենք շտկել, այստեղ կարևոր է միջազգային պարտավորություն չստանձնելը: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси