Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ը դադարեցրել է Իրաքում ԻՊ-ի դեմ գործողությունները

ԱՄՆ-ը դադարեցրել է Իրաքում ԻՊ-ի դեմ գործողությունները

17:02 | 24.01.2020 | Քաղաքականություն

Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունները դադարեցվել են: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին լրագրողների առջև ունեցած ելույթի ընթացքում, նախօրեին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Իրաքում կոալիցիոն գործողությունները ներկայումս դադարեցված են, քանի որ մենք կենտրոնացել ենք ԱՄՆ ուժերը պաշտպանելու վրա»,- ասել է Ջեֆրին: Նաև ամերիկացիները կկենտրոնանան իրաքյան բանակի հետագա ուսուցման վրա:

Այնուամենայնիվ, ԻՊ-ի դեմ գործողությունը չի դադարեցվի:

ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները լրացուցիչ պայմանավորվելու են դրա շարունակության շուրջ: «Ես չեմ ուզում գուշակություններ անել: Կտեսնենք: Դա կախված է երկու բանից: Առաջին հերթին Իրաքի կառավարությունը պետք է որոշում կայացնի, բայց մենք նաև պետք է ուժեղացնենք իրաքյան ուժերի դիրքերը: Նրանք արդեն Իրանի կողմից աջակցվող ուժերի կողմից 11 անգամ հարձակումների են ենթարկվել …

Վտանգը նվազում է, բայց վերսկսման մասին խոսելը վաղ է»,- ասել է Ջեֆրին: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси