Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահ

Հուսով եմ՝ սպայի պատիվը թույլ չի տա ԱԱԾ նախկին տնօրենին, որ ինքն այդ ամբողջի մասին լռի. ՍԴ նախագահ

14:35 | 24.01.2020 | Քաղաքականություն

Դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը։ ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ես հուսով և վստահ եմ, որ սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի։ Բոլոր պրոցեսները՝ երբ է այս ամենը սկսվել, ինչ են ինձ հետ խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականությունը։ Եթե առ այսօր դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված», - ասաց ՍԴ նախագահը։

Հրայր Թովմասյանի խոսքով՝ այս ամենը մի օր պետք է լիներ, և դատավորն էլ պետք է պայքարի իր անկախության համար։

«Ուզում եք սա զրկանք համարեք, հետապնդում համարեք, բայց սա իմ խաչն է, որ պիտի տանեմ», - ասաց նա։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси