Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ ԶՈՒ պահեստազորի մայոր, Սոցիալական շարժման համահիմնադիր Ցոլակ Խաչատրյանի բաց նամակը վարչապետին

ՀՀ ԶՈՒ պահեստազորի մայոր, Սոցիալական շարժման համահիմնադիր Ցոլակ Խաչատրյանի բաց նամակը վարչապետին

12:23 | 24.01.2020 | Հասարակություն

  Հայաստանի   Հանրապետության

                                                        վարչապետ՝ պարոն Ն. Փաշինյանին

                                                                    ՀՀ քաղաքացի, ՀՀ ԶՈՒ պահեստազորի մայոր,

Սոցիալական շարժման համահիմնադիր՝

Ցոլակ Էդուարդի Խաչատրյանից

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

 

Հարգելի պարոն վարչապետ, նախ կրկին ցանկանում եմ շնորհավորել Ձեր անցած ամանորյա տոները, ցանկանում եմ հայտնել այն, որ թեև ես Ամանորի գիշերը ներկա չեմ եղել Հանրապետության Հրապարակում, սակայն հետևելով լրատվամիջոցների հրապարակումներին ես հասկացա այն, որ փաստորեն Դուք այդքան մարդկանց հրավիրել էիք Հանրապետության Հրապարակ,  որպեսզի իրենք դրսի կողմից հետևեին նրան, թե Դուք Ձեր հարազատներով, բարեկամներով և մոտիկներով ինչպես եք օբյեկտում նշում Ամանորի տոնը, շատ ճիշտ եք արել, ժողովուրդը նախ պետք է նայի և սովորի այն, թե ինչպես է պետք ուտել սեղանի վրայի ուտեստը, իսկ հետո՝ հաջորդ տարի, արդեն ունենալով համապատասխան գիտելիքներ ճիշտ ձևով այն իրագործել:

Իսկ հիմա ցանկանում եմ անցնել իմ սույն բաց նամակիս բուն թեմային:

 Հարգելի՛ պարոն վարչապետ, ցանկանում եմ հիշեցնել Ձեզ այն մասին, որ եթե հարցերի լուծումը չի տրվում ապա այդ հարցերը ինքն իրենց չեն լուծվում և շարունակում են մնալ խնդրահարույց:

Այսպիսով, հարգելի պարոն վարչապետ, ես ու բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ցանկանում ենք իմանալ այն թե.

1.Երբ է կարգավորվելու և լուծվելու՝ զինծառայողներին չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց տրամադրվելիք փոխհատուցումների հարցը?

2.Երբ է կարգավորվելու և լուծվելու՝ զինծառայողներին ոչ աշխատանքային օրերին աշխատացնելու և դրա դիմաց չվճարված գումարների տրամադրման հարցը?

3.Երբ է կարգավորվելու և լուծվելու՝ զինծառայողների հասանելիք բնակարանների տրամադրման հարցը?

4.Երբ եք Դուք ի վերջո պատասխանելու, թե ուր են կորել այն հազարական դրամները որոնց մասին Ձեզ բարձրաձայնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր՝ պարոն Տ. Ուրիխանյանը?

 Հարգելի պարոն վարչապետ, բացի վերոգրյալից նաև ցանկանում եմ մի քիչ թարմացնել ՀՀ զինծառայողներին առնչվող խայտառակ խնդրահարույց հարցերի ցանկը:

Այսպիսով, պարոն վարչապետ, փաստորեն ներկայումս, գործող՝ ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները ստիպված են մոտ հիսուն հազար դրամ ծախսել, որպեսզի կարողնան ձևակերպել Ձեր և Ձեր թիմակիցների կողմից սահմանված կարգի համաձայն՝ համապատասխան փաստաթղթերը, հաստատել դրանք նոտարի մոտ և նոր դրանից հետո իրավունք ձեռք բերել ստանալու իրենց հասանելիք բնակ վարձերը, ընդ որում տեղեկացնեմ Ձեզ, որ այդ այսպես ասած գործընթացը կատարվում է ամեն տարի նորից ու նորից:

Հարգելի պարոն վարչապետ, ուսումնասիրելով տվյալ ոլորտը՝ տվյալ հարցը կարգավորող օրենսդրական նորմը և կատարելով դրա տարրական վերլուծությունը, առնվազն ինձ համար պարզ է դառնում հետևյալը.

Պայմանագրային զինծառայողին ընդունելով ծառայության և նշանակելով համապատասխան զորամասում ծառայության՝ պետությունը պարտավորվածու­թյուն է ստանձնում ապահովել իրեն ծառայողական բնակարանով, որպեսզի նա և նրա ընտանիքի անդամները բնակվելու տեղ  ունենան, սակայն ելնելով նրանից, որ ոչ բոլոր, կամ ավելի ճիշտ կլինի ասել գրեթե բոլոր զորամասերում առկա է պրոբլեմատիկ խնդիրներ կապված բնակ. ֆոնդի հետ, ՀՀ օրենսդիրը նախատեսել է համապատասխան չափով բնակ. վարձի տրամադրման տարբերակը, որպեսզի զինծառայողը այդ գումարով վարձակալի այդ բնակարանը: Այսինքն, վերոգրյալից գտնում եմ, որ նույնիսկ Ձեզ համար պետք է որ պարզ լինի այն, որ այդ ծառայողական բնակարանը կամ դրա փոխարեն տրամադրվելիք բնակ. վարձը ստանալու համար պայմանագրային զինծառայողը պարտավոր չէ նույնիսկ մեկ լումա ծախսել, քանի որ պետությունը պարտավորվածություն է կրում այն տրամադրել, սակայն արի ու տես, որ ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողները ստիպված են մոտ հիսուն հազար դրամ ծախսե,լ որպեսզի ստանան այն ինչը պետությունը պարտավոր է իրենց տրամադրել:

Հարգելի պարոն վարչապետ, ելնելով վերոգրյալից կամա թե ակամա հարց է ծագում՝ Դուք և Ձեր թիմակիցները գիշերները չեք քնում և մտածում եք, թե էլ ոնց խախտեք զինծառայողների իրավունքները կամ թալանեք իրենց?

23.01.2020թ.

 ՀՀ քաղաքացի                                          Ց. Խաչատրյան                        

  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси