Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹ

«ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹ

10:24 | 24.01.2020 | Մամուլ

 

«Ես նրա տեղը լինեի…»

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հիմնական եւ, ըստ երեւույթին, վերջնական վարկածը ինքնասպանությունն է: Դա, իհարկե, խիստ նվազեցնում է այս կամ այն կողմի շահարկումների հնարավորությունը: Բայց հիմա էլ, ինչպես տեսնում ենք, քարոզիչները «գործ ունեն անելու»՝ օդի մեջ պնդելով, որ Կուտոյանին ինքնասպանության են հասցրել կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը: Բայց, եթե վերանանք տեղեկատվական աղմուկից եւ ընդունենք, որ պաշտոնական վարկածը ճիշտ է (իսկ այս դեպքում ես հակված եմ դրան հավատալու), ապա պատճառները կարող են լինել թե անձնական եւ թե, այսպես ասած, «հասարակական»: Առաջինի մեջ խորանալն, ինձ թվում է, սխալ է եւ անպատեհ: Իսկ «հասարակականը», կարծում եմ, կարող է հետաքրքրություն ներկայացնել կարեւոր երեւույթներ արձանագրելու համար: Գեորգի Կուտոյանին ճանաչողները պնդում են, որ նա, պարկեշտ եւ պատասխանատու մարդ լինելով, իրեն մեղավոր էր զգում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը չկանխատեսելու եւ չկանխելու համար: Դրան, շատ հավանական է, ավելանում էին նախկին պալատականների «պայմանական եղանակով» արվող դատողությունները՝ «այ, որ ես լինեի այն ժամանակ ԱԱԾ պետ, ես այսպես կանեի»: Դրանք իրոք պարապ խոսակցություններ են. հեղափոխության միակ «պատասխանատուն» Սերժ Սարգսյանն է, ավելի ճիշտ, նրա որոշումը՝ շարունակել ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում: Դրա «ծանրացուցիչ հանգամանքներն» են, որ այդ նպատակով փոխվեց երկրի սահմանադրությունը, իսկ փոխելուց առաջ Երրորդ նախագահը հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի աթոռին: Շախմատային խաղերի մեկնաբանություններում նման քայլերից հետո դրվում է երեք հարցական նշան (???), ինչը նշանակում է՝ «անմիջապես արագ պարտության տանող քայլ»: Նրանք, ովքեր 2015-17 թվականներին հավաստիացնում էին, որ «սահմանադրական փոփոխություններ-երկրի ղեկավարի անփոփոխություն» օպերացիան հարթ է անցնելու (նրանց թվում գուցե կար Գեորգի Կուտոյանը), կրում են պատասխանատվության թերեւս 1 տոկոսը: Մինչ հիմա ՀՀԿ-ն այս ամենի մասին պարզ եւ շիտակ չի խոսում՝ բողոքելով հեղափոխականների պոպուլիզմից եւ ինչ-որ «տեխնոլոգիաներից»: Դրանք չէին աշխատի, եթե չլիներ քաղաքացիների ճնշող մեծամասնության ցասումը, որի դեմ անզոր է ԱԱԾ-ն կամ որեւէ այլ պետական կառույց: Բայց որ պալատականները մեղավորներ են փնտրում, չեմ զարմանում՝ մարդկային հոգեբանությանը հատուկ է փնտրել պարտությունների պատճառները ինչ-որ «ցավալի մանրուքների», ոչ թե հիմնարար սխալների մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/01/24/1089934/

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси