Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախում գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների 16 ամուսնություն

Արցախում գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների 16 ամուսնություն

16:39 | 23.01.2020 | Հասարակություն

2019 թվականին ուսումնասիրվել և համապատասխան Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ են ուղարկվել օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման թույլտվության շուրջ 16 նյութ՝ նախորդ տարվա 14-ի փոխարեն: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարի խոսքով՝ ՔԿԱԳ Ստեփանակերտի տարածքային բաժին է ուղարկվել 11, Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի 1-ական և Մարտունու՝ 2 նյութ:

«Ամուսնացողներից 9-ը հանդիսանում են ՌԴ, 1-ը` Ուկրաինայի Հանրապետության, 1-ը` Հնդկաստանի Հանրապետության, 2-ը՝ Թուրքմենստանի, 1-ը` Գերմանիայի Հանրապետության, 2-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգների և 16-ը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ»,- ավելացրել է Ա. Դանիելյանը: ri

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси