Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոմանդոսը վերադառնում է Հանրային խորհուրդ

Կոմանդոսը վերադառնում է Հանրային խորհուրդ

14:19 | 23.01.2020 | Քաղաքականություն

 

Կոմանդոսը վերադառնում է Հանրային խորհուրդ

Լեգենդար գեներալ Կոմանդոսը վերադառնում է Հանրային խորհուրդ։

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերին Հանրային Խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր Խորհրդում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին։

 

Երեկ՝ հունվարի 22-ին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խնդրանքով Արկադի Տեր-Թադևոսյանը այլ գործընկերների՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և նույն հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Օհանյանի հետ միասին հանդիպեցին և քննարկեցին Հանրային խորհրդի առջև ծառացած խնդիրները և անելիքները։

Նաև կարծիքներ հայտնեցին ՀԽ նախագահի նախաձեռնած հանդիպումների շրջանակներում այլ գործընկերների հայտնած առաջարկների վերաբերյալ ու սեփական տեսլականը ներկայացրեցին Հանրային խորհրդի իսնտիտուցիոնալ կայացման ու ռազմավարության մշակվող փաստաթղթի շուրջ։

Լեգենդար գեներալ Կոմանդոսը ՝Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Թադևոսյանը, շարադրեց այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են իրեն հնարավորություն տալ իր բազմամյա մասնագիտական փորձառության ոլորտում՝ պաշտպանության բնագավառում, ավելի մեծ նպաստ բերել պաշտպանական քաղաքականությունների բարելավմանը, այդ բնագավառում և ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության պայմաններում Կառավարությանը փորձագիտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։

Գեներալի հետ հանդիպումից հետո Ստյոպա Սաֆարյանը և Վազգեն Սաֆարյանը շարունակեցին քննարկումը Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող կամ քննարկվող հարցերի կապակցությամբ՝ ուրվագծելով 2020թ․ ընթացքում այդ հանձնաժողովի գործողությունների պլանը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси