Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

13:11 | 23.01.2020 | Քաղաքականություն

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություններ կատարել 2019 թվականի հունվարի 24-ի «Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների հաստատելու մասին» N 50-Ն որոշման մեջ։ 

Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների շրջանակներում տալ ընթացիկ միջանկյալ լուծում, այն մոտեցմամբ, որ ապահովվի սահուն անցում դեպի ամբողջական համակարգային փոփոխությունները, որոնք արդեն իսկ սկսված են: 

Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունը աղքատության (առավելապես ծայրահեղ) մակարդակի վրա (աղքատության մակարդակը 2.6 տոկոսային կետով ավելի բարձր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1 տոկոսի փոխարեն 3.6 տոկոս, կլիներ ընտանեկան և սոցիալական նպաստների բացակայության պայմաններում) նախագծով առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները, անփոփոխ: 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси