Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Առավոտ-ը գրում է

Առավոտ-ը գրում է

12:03 | 23.01.2020 | Քաղաքականություն

«Հոգեճնշման» անատոմիան

Ռադիոյով հնչող գովազդներից մեկում ասվում է՝ «ոչ սթափ եւ հոգեճնշված վիճակում խաղալն անթույլատրելի է»: Խոսքը շահումով խաղերի մասին է, որոնք մարդիկ խաղում են համակարգիչների միջոցով: Զգուշացումն, իհարկե, տեղին է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե ինչ-որ բան արգելվում է, ապա պետք է լինեն լծակներ՝ այդ արգելքը շրջանցողների վրա ազդելու: Մինչդեռ եթե մարդը տանը կամ ինտերնետ-ակումբում համակարգչի առջեւ նստած նման խաղեր է խաղում եւ գտնվում է ոչ սթափ կամ հոգեճնշված (դեպրեսիվ) վիճակում, ապա ո՞վ պետք է նրա ձեռքը բռնի, խանգարի կամ պատասխանատվության ենթարկի: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելն, օրինակ, լուրջ իրավախախտում է, բայց այդպիսի վարորդին հայտնաբերելու եւ պատժելու համար հնարավորություններ կան: Ոչ սթափ խաղամոլին հայտնաբերելն անհնար է: Էլ ուր մնաց՝ հոգեճնշված խաղամոլին: Անգամ եթե հարցը թողնվում է ամեն անհատի հայեցողությանը, ապա մարդը քիչ թե շատ կարող է գիտակցել, որ ինքը հարբած է, բայց խիստ կասկածում եմ՝ արդյոք որեւէ մեկը ինքն իրեն կարո՞ղ է «ախտորոշել»՝ հոգեճնշվա՞ծ է, թե՞ ոչ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/01/23/1089715/

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси