Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել

Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել

15:24 | 22.01.2020 | Քաղաքականություն

Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել:

Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Կուտոյանի դին հայտնաբերվել էր Պարույր Սևակ փողոցի իր բնակարանում: Ըստ ՔԿ-ի՝ մինչ դեպքը՝ նա մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի վերջին, իրեն պատկանող ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Նաիրա Հարությունյանն ասել է, որ նախաքննական մարմինը քննության այս փուլում տվյալներ չունի դեկտեմբեր ամսին Կուտոյանի կողմից գործածված զենքի վրա խլացուցիչի առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Նաիրա Հարությունյանը նաև ասել, որ քրեական գործի շրջանակներում Վիքիպեդիայից Կուտոյանի մասին տեղեկատվությունը հեռացնելու հանգամանքը քննության առարկա կդառնա

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси