Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. առգրավվել են նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները. «Հրապարակ»

ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. առգրավվել են նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները. «Հրապարակ»

10:59 | 22.01.2020 | Մամուլ

«Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանում եւ հայրական տանը խուզարկություն կատարելու վերաբերյալ, որն առաջին ատյանը մերժել էր։ Երեկ տեղեկացանք, որ քննիչ Ասատրյանը դիմել է դատարան նաեւ Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու եւ նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։ Առաջին ատյանի դատարանը կրկին մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, եւ վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը բավարարել է այն։

Արդյունքում, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել Թովմասյանի զանգերը եւ համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։ Մեզ ասացին, որ դատավոր Համբարձումյանը երբեւէ գործադիր իշխանության դեմ որոշում չի կայացրել, իսկ helpcourt.am դատավորների գնահատման համակարգում ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է»: 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси