Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Առավոտ-ը գրում է

Առավոտ-ը գրում է

08:37 | 22.01.2020 | Մամուլ

Միքայել Մինասյանի ակնարկը Վանեցյանին. արդյոք իշխանությունը գնահատե՞լ է ռիսկը

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ սուր գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ խիստ գնահատականներ հնչեցնելով Հայաստանի իշխանության եւ երկրում ստեղծված ատելության մթնոլորտի շուրջ: Քաղաքական հավակնություններ ունեցող նախկին դեսպանը, որը վերջին մեկ տարում պարբերաբար հրապարակումներ է անում, իր երեկվա տեքստում մի նոր մարտավարություն էր ընտրել: Նա բոլորին կոչ է անում հնարավորինս արագ միավորել ուժերը «երկիրը կործանող մարդկանցից ազատելու համար»: Միքայել Մինասյանը, ըստ էության, բաց տեքստով ասում է, որ իր գերխնդիրն այժմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, իսկ այդ գործում ինքը պատրաստ է դաշնակցել ցանկացածի հետ, նաեւ նրանց, ովքեր այսօր Նիկոլ Փաշինյանի թիմում են կամ Նիկոլ Փաշինյանի թիմում էին երեկ։ «Թե՛ 2018-ի ապրիլը, թե՛ դրանից հետոն ու դրանից առաջ ամեն օրը ծնել ու ծնում են նաեւ պատիվ ունեցող ու մարդկայինը վեր պահող առաջնորդներ, ովքեր ունակ են տեր կանգնել ժողովրդի երազանքներին, այն երազանքներին, որոնք այդպես ոտնահարվում են այսօր»,-գրում է նա: Այստեղ, հատկապես, ուշագրավ է, «պատիվ ունեցողների» մասին Մինասյանի շեշտադրումը:Եթե ապակոդավորենք այս մեջբերումը, ապա տպավորություն է, թե Մինասյանը նկատի ունի հենց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որն իր հրաժարականի տեքստում «կանգ առի» կոչ ուղղեց ՀՀ վարչապետին՝ տեքստն ավարտելով «պատիվ ունեմ» ձեւակերպմամբ: Չի բացառվում, որ Մինասյանը հաշվարկել է, որ հիմա ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու ամենամեծ շանսը հենց Արթուր Վանեցյանն ունի եւ  համագործակցության առաջարկ է անում Վանեցյանին, որի դեմ վերջին օրերին իշխանության թեւից սկսած հարձակումները չեն դադարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/01/22/1089454/


 

 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/01/22/1089454/


Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси