Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում

Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում

15:41 | 21.01.2020 | Հասարակություն

Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում

Որևէ ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում կարևոր տեղ է զբաղեցնում արդյունքի գնահատումը: Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության խնդիր լուծող գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», տարիներ շարունակ առաջնորդվել են այդ սկզբունքով: Մոտեցումները չեն փոխվել. կազմակերպությունների ղեկավարները ձգտում են շրջայցով լինել բոլոր այն գյուղերում, որտեղ 2019 թվականին շինարարություն է իրականացվել և բնակարանամուտ է նշվում: Որևէ մեկին չանտեսելու ձգտումը կարևոր է լիարժեք պատկեր ստանալու և այն հասարակությանը ներկայացնելու առումով: Դրանք նպաստում են նաև գործունեության արդյունավետության բարձրացմանն ու տանտերերի իրական գնահատականը պատկերացնելուն: 

2020 թվականի առաջին շրջայցը մեկնարկել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը Մուրադյանների ընտանիքում հյուրընկալվել են երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը եղել է 2019 թվականի ամռանը՝ կամավորության սկզբունքով շինարարություն իրականացնելու նպատակով: Հերթական հանդիպման առիթը նոր բնակարանում Նոր տարին առաջին անգամ սեփական հարկի տակ նշած ընտանիքի զգացողությունը գնահատելն է եղել:

Ավելի քան տասը տարի տնից տուն տեղափոխված ու վարձակալությամբ բնակված Մուրադյանները վերջապես իրենց սեփականն ունեն և գոհ են. նոր տունը կյանքին նոր որակ է ապահովել: Փոխվել է նրանց առօրյան, կենցաղային խնդիրներն ավելի տանելի են դարձել, իսկ գարնանը սպասում են նոր մանկան ծնունդի:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ Մուրադյանները ունեցան իրենց սեփական տունը

«Երկար սպասված տուն էր։ Անչափ երջանիկ եմ, որ վերջապես մեր ընտանիքն էլ ունի բարեկեցիկ պայմաններով ապահովված տուն։ Ցանկանում եմ, որ բոլորն զգան այս երջանկությունը։ Սա մեծ երազանքի իրականացում էր», - ասել է Պետրոսը՝ ընտանիքի երիտասարդ հայրը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, 2019թ.-ին լուծվել է Հայաստանի 10 մարզում բնակվող 46 ընտանիքի բնակարանային խնդիր։ Տարիների համագործակցության արդյունքում աջակցություն  է ստացել 208 ընտանիք, որից 13-ը՝ Կոտայքի մարզում:

 «Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ միշտ չէ, որ հաջողվում է այցելել բոլորին, բայց մենք ձգտում ենք հնարավորին անել դա: Տարիների փորձը ցույց է տվել, որ քայլը շատ կարևոր է՝ երկար ճանապարհ անցնելու համար: Տանտերերի հետ անմիջական շփումն ու արված աշխատանքի նկատմամբ նրանց վերջնական գնահատականն օգնում են ստանալ շատ օբյեկտիվ պատկեր և առավել արդյունավետ դարձնել հետագա քայլերը: Սա նաև հաշվետվություն ներկայացնելու լավ միջոց է, որն արտահայտվում է և՛ թվերի, և՛ կյանքի՝ նոր որակի ձևով: Բոլորս էլ կարող ենք ունենալ տարբեր խնդիրներ և տարիների ընթացքում գուցե նաև լուծել դրանք, բայց երբ զգում ենք, որ մենակ չենք, առավել վստահ ենք հաղթահարում դրանք: Վերականգնված հավատն ամենակարևորն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 «Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աջակցում ենք կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում։ Մեր օգնությանբ, ինչպես նաև ընտանիքի ձգտման և աշխատասիրության շնորհիվ, այս երիտասարդ ընտանիքն արդեն ունի սեփական տուն։ Պետրոսի որդին ստիպված չի լինի անցնելու այն դժվարություններով, ինչով անցել է հայրը։ Նա կունենա անհոգ մանկութուն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси