Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մենք չենք անդամակցի այդ միությանը». Ուզբեկստանի նախագահն իր երկրի` ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցության մասին

«Մենք չենք անդամակցի այդ միությանը». Ուզբեկստանի նախագահն իր երկրի` ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցության մասին

14:16 | 21.01.2020 | Քաղաքականություն

Ուզբեկստանի խորհրդարանի նիստի ժամանակ հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևն իր կարծիքն է հայտնել Ուզբեկստանի` Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է kun.uz կայքը:

«Թույլ տվեք կարծիք հայտնել ինտեգրման մասին: Մեր շատ քաղաքացիներ աշխատում են արտերկրում: Ղազախստան և Ռուսաստան: Մենք չենք կարող այս ամենին անտարբերությամբ նայել: Մի բան իմացեք: Ոչ ոք երբեք ոչ ոքի անկախությունը չի տա: Անկախությունը նախագահի ձեռքում է, որին վստահում է ժողովուրդը: Մենք չենք անդամակցի այդ միությանը»,-ասել է Ուզբեկստանի նախագահը:

Միրզիյոևը նշել է, որ Ուզբեկստանը 2 միլիարդ դոլարի պտուղ-բանջարեղենի վերամշակման գործընթաց է սկսել:

«Ո՞ւր կուղարկենք մենք պատրաստի արտադրանքը: Ո՞վ է մեզ սպասում: Ճիշտ է, Եվրոպայում ավելի թանկ է, բայց պետք է ստանդարտներ սահմանել»,-նշել է Միրզիյոևը:

Ուզբեկստանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում դիտորդը միության անդամ չէ:

«Մենք կտեսնենք` ինչպիսի պլյուսներ ու մինուսներ կան, կլինենք դիտորդի կարգավիճակում: Մենք շատ բաների շուրջ ենք պայմանավորվածություններ ձեռք բերել Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ Սանկտ Պետերբուրգում: Համոզված եղեք, ինչ էլ մենք անենք, անելու ենք ազգային շահերից ելնելով»,-իր խոսքը եզրափակել է Ուզբեկստանի նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի` դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը կարող է լուծվել 2020 թվականի ընթացքում:  

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси