Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև. տեսանյութ

Քաշքշուկ ԱԺ-ում՝ պատգամավորների միջև. տեսանյութ

12:08 | 21.01.2020 | Քաղաքականություն

Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև: ԱԺ ամբիոնից Արման Բաբաջանյանն ասաց, որ նախկինների սոցիալական բազան քրեական հեղինակություններն են, և ասաց, որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն։ Նա հույս հայտնեց, որ բոլորը միակամ կլինեն:

Նախքան այդ, Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։ Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:

Արման Բաբաջանյանն էլ իր ելույթի սկզբում անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի ելույթին և ասաց՝ հուսով է, որ ԲՀԿ-ական պատգամավորը ներողություն կխնդրի:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀ

Կ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը,ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին: «Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси