Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծննդյան վկայականներում երեխայի սեռը նշելու մասին օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծննդյան վկայականներում երեխայի սեռը նշելու մասին օրինագիծը

11:49 | 21.01.2020 | Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը: Հունվարի 20-ի ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Առաջարկում ենք մեր ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան վկայականներում պարտադիր ամրագրվի երեխայի սեռը: ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում գործող օրենքով պարտադիր չէ սեռի նշումը, որի հետեւանքով մեր քաղաքացիները բախվում են մի շարք խնդիրների՝ հատկապես օտարերկրյա պետություններում:

Բացի դրանից, կարող են լինել նաեւ այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը»,- նշել էր Եղիազարյանը: Օրենքի նախագիծն ընդունվեց 119 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси