Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պետական մրցանակները կհանձնի վարչապետը. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Պետական մրցանակները կհանձնի վարչապետը. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

11:20 | 21.01.2020 | Քաղաքականություն

Պետական մրցանակները կհանձնի վարչապետը. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

hetq.am-ը գրում է  

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական մրցանակների մասին օրենքում  կառավարության ներկայացրած նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկը: Ըստ այս փոփոխությունների` առաջարկվում է, որ պետական մրցանակները հանձնի վարչապետը կամ վարչապետի հանձնարարությամբ կառավարության մեկ այլ անդամ: Հիշեցնենք, որ գործող օրենքով նման լիազորությամբ օժտված է նախագահը:

Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ պետական մրցանակների ամբողջ հայեցակարգը վերանայման խնդիր ունի, մրցանակները տվող հանձնաժողովները վերանայման կարիք ունեն:

«Մեզ համար կարևոր չէ` ով կհանձնի մրցանակը նախագահը, թե վարչապետը, կարևոր է, որ սկզբունքային հայեցակարգ լինի»,- ասաց նա` հավելելով, որ ձեռնպահ են քվեարկելու նախագծին:

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ այս պահին դեմ են քվեարկելու, իսկ մինչ երկրորդ ընթերցում, առաջարկներով հանդես կգան:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 կողմ, 19 դեմ  19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հանձնելու ժամկետները սահմանում է կառավարությունը:

Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 
 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси