Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեւանի պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ կդառնան վճարովի.

Երեւանի պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ կդառնան վճարովի.

22:27 | 20.01.2020 | Հասարակություն

ԱՌԱՎՈՏ-Ը ԳՐՈՒՄ Է

Երեւանի պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ կդառնան վճարովի

2019 թվականի դեկտեմբերից Երեւանի քաղաքապետարանը Երեւանում գործող պոլիկլինիկաների տնօրեններին ուղարկել է տեղեկանք՝ հայտնելով, որ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նախատեսվում է 2020 թվականին վերանայել պոլիկլինիկաներում պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների կազմակերպման մոտեցումները եւ տրամադրման ծավալները: Մասնավորապես՝ դադարեցնել պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող որպես «այլ կաբինետ» որակվող կաբինետների գործունեության ֆինանսավորումը: Մեր տեղեկություններով՝ «այլ կաբինետ» որակվող ծառայությունների մեջ են մտնում ուռոլոգիական, գաստրոէնդերոլոգիական բաժինները:

Aravot.am-ին քաղաքապետարանից այս տեղեկատվության վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների կազմակերպման մոտեցումների եւ տրամադրման ծավալների վերանայումը ԱՆ քաղաքականությունն է:

«Եթե տղան գալիս է ոսկե սարեր է խոստանում եւ մի հատ սթից ոսկե մատանի չի տալիս էդ պահին, ես հասկանում եմ, որ այդ տղայի մտքերը պղտոր են» Ծաղիկ և Արմեն Վարդանյանները պարգևատրել են Ծնողական փառքի մեդալով Տղամարդկանց ավելի քան 40 տոկոսը Հայաստանում գտնվում է շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում Aravot.am-ը Առողջապաության նախարարությունից հետաքրքրվեց՝ որ ծառայություններն են «այլ կաբինետ» որակվում եւ որոնք են դառնալու վճարովի ու ինչ հիմքով:

Ի պատասխան նախարարության լրատվականը կազմակերպեց հարցազրույց առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի հետ, սակայն վերջինս խիստ զբաղված մնաց ու պարզաբանումներ չտվեց: Ի դեպ, որոշ պոլիկլինիկաներում արդեն դժգոհություններ կան այս որոշումից, մասնավորապես այն առումով, որ կա մտավախություն, որ պոլիկլինիկաների մասնագետներին վճարելու փոխարեն քաղաքացիները կնախընտրեն օգտվել հիվանդանոցում աշխատող մասնագետների ծառայություններից:


Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси