Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որտեղից և որքան մարդասիրական օգնություն է ստացել Հայաստանը 2019-ին

Որտեղից և որքան մարդասիրական օգնություն է ստացել Հայաստանը 2019-ին

18:30 | 20.01.2020 | Հասարակություն

hetq.am-ից տեղեկանում ենք 

Որտեղից և որքան մարդասիրական օգնություն է ստացել Հայաստանը 2019-ին

2019 թվականի 11 ամիսներին (հունվար-նոյեմբեր) աշխարհի տարբեր երկրներից Հայաստան է ուղարկվել 102.5 մլն դոլարի մարդասիրական օգնություն։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ օգնության ծավալներն աճել են 20.9%-ով։ Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել։

 

Հայաստան  օգնության կարգով ուղարկվող ապրանքների կազմում մեծ տեղ են զբաղեցնում դեղամիջոցները։ Այն ներկայացվում է «քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք» տողով։ Վիճակագրական ծառայության տվյալներում այս տողի ապրանքների բացվածքը ներկայացված չէ,  սակայն նախորդ տարիների վիճակագրությունը փաստում է, որ այս ապրանքախմբի ներքո պետք է հասկանալ հիմնականում դեղորայքը։ Ըստ Վիճկոմիտեի՝ այս տողով նախորդ տարվա հունվար-նոյեմբերին 83.2 մլն դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան։ 2018 թվականի նույն ամիսներին այն 40 մլն դոլար է կազմել։ Այսինքն՝ այս տարի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի օգնության ծավալները կրկնակի աճել են։ 

Էականորեն նվազել են սարքերի ու ապարատների ծավալները։ Եթե 2018 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանը մարդասիրական օգնության կարգով 14.1 մլն դոլարի սարքեր ու ապարատներ է ստացել, ապա 2019 թվականի նույն ամիսներին այն կազմել է 2.7 մլն դոլար։

Հայաստան ներմուծվող մարդասիրական օգնության կազմում համեմատաբար տեսանելի կշիռ ունեն նաև վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, տարբեր արդյունաբերական ապրանքներ և մանածագործական իրեր։

 

 

Օգնության գերակշիռ մասը Եվրամիության երկրներից է գալիս

Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրողների թվում առաջատար են ԵՄ երկրները։ Որոշ քանակի օգնություն ստացվում է նաև Միացյալ Նահանգներից ու Ճապոնիայից։ Փոքր ծավալ ունի Հնդկաստանից, Չինաստանից և այլ երկրներից ստացվող մարդասիրական օգնությունը։

2019 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստան ուղարկված 102.5 մլն դոլարի մարդասիրական օգնության 65.3%-ը ԵՄ երկրներից է։ Մասնավորապես, 35%-ը Միացյալ Թագավորությունից է, 26.1%-ը՝ Գերմանիայից, 2.4%-ը՝ Իտալիայից։

Միացյալ Թագավորությունից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը կազմել է մոտ 36 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընդամենը 1.5 մլն դոլարի դիմաց։

Մյուս երկրների շարքում առանձնանում են Շվեյցարիան, որին բաժին է ընկնում Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության 10.2%-ը, Միացյալ Նահանգները՝ 8.3%-ով և Ճապոնիան՝ 8%-ով։

Հնդկաստանի կշիռը Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության կազմում 2.9% է, իսկ Չինաստանի կշիռը՝ 2%:

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա դրանց տեսակարար կշիռը Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության կազմում միայն 0.1% է։

 

 

Վերջին 10 և ավելի տարիներին Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները խիստ տատանվել են։ Մինչև 2019 թվականը ամենամեծ ծավալը գրանցվել է 2017-ին՝ կրկնակի աճելով նախորդ տարվա համեմատ և գերազանցելով 100 մլն դոլարը։ 2019 թվականի առաջին 11 ամիսներին այս ցուցանիշն արդեն իսկ գերազանցվել է, հետևաբար 2019-ի ցուցանիշն ամենաբարձրն է վերջին առնվազն 10 տարիներին։

 

 

 
 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси