Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորման ժամկետը երկարաձգելու համար

ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորման ժամկետը երկարաձգելու համար

18:05 | 20.01.2020 | Քաղաքականություն

news.am-ը գրում է ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորման ժամկետը երկարաձգելու համար

 

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ լրատվության ծառայությունից։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси