Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Այդ ամենը պետք է պահվի, զարգացվի, դա անելու բան չէ, որ անում են». Գագիկ Ծառուկյանը՝ Առողջապահության նախարարության՝ ծննդատները փակելու որոշման մասին (տեսանյութ)

«Այդ ամենը պետք է պահվի, զարգացվի, դա անելու բան չէ, որ անում են». Գագիկ Ծառուկյանը՝ Առողջապահության նախարարության՝ ծննդատները փակելու որոշման մասին (տեսանյութ)

14:16 | 20.01.2020 | Քաղաքականություն

Եթե Հրայր Թովմասյանն ինչ-որ հանցանք է կատարել, խնդիր չկա, թող հանցանքը ներկայացնեն, օրենքի սահմաններում, բայց ոչ թե քմահաճույքով կամ ցանկությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

 

«Ես ամեն ինչ էլ տեսնում եմ (Հրայր թովմասյանի նկատմամբ կատարվող գործողությունները – Tert.am): Ցանկացած քաղաքացի պատասխանատու Է իր արարքով, գործունեությամբ, իր կատարած հանցանքի չափով»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծմանը և ընդհանրապես Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն, ԲՀԿ ղեկավարը նշեց. «Կներկայացնեն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, կծանոթանանք, մեր առաջարկները կանենք, մեր դիրքորոշումը կհայտնենք: 2015 թ.-ին երբ առաջարկվում էր կիսանախագահականից անցում կատարել խորհրդարանականի, ես ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի: Միայն դեմ ես էի, ոչ մի քաղաքական ուժ չպաշտպանեց»:

 

Tert.am-ի հարցին, թե Ծառուկյանին փոխկապակցված 5 ընկերություններում այս պահին Հարկային ստուգումներ են կատարվում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ոչ թե 5, այլ 25-30 ընկերություններ են ստուգումների մեջ առաջին օրվանից: Նախկինում էլ ստուգել են, հիմա էլ թող ստուգեն»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումներին առ այն, որ նա պատրաստվում է ընդդիմադիր բևեռ ձևավորել և հարցին՝ մտահոգություններ ունի՞, որ Արթուր Վանեցյանը կարող է ԲՀԿ-ից ընդդիմադիր ձայներ տանել, Ծառուկյանը պատասխանեց. «Ես որևէ մտահոգություն չունեմ»: Ինչ վերաբերում է Վանեցյանի հետ համագործակցությանը, ԲՀԿ ղեկավարը հայտնեց, որ համագործակցության մասին խոսք չկա և չի էլ կարող լինել:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չգնալու մասին հարցին խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարը հարցով պատասխանեց ՝ «Ես պարտավո՞ր էի գնալ»,ապա նշեց. «Այնտեղ գնացել է ԲՀԿ-ից միայն Տիգրան Ուլիխանյանը, քանի որ նրա բարեկամն էր»:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում բողոքի ակցիաների առիթ դարձած կառավարության որոշումներին: Մասնավորապես, նա բացասական է գնահատում ծննդատների փակումը. «Եթե 30-35 գյուղի է սպասարկում հիվանդանոցը, դա ճիշտ չէ: Ընդհակառակը, այդ ամենը պետք է պահվի, զարգացվի: Այնպես որ, դա անելու բան չէ, որ անում են»:

Նրա կարծիքով՝ անասունների մորթը պարտադիր սպանդանոցներում կատարելու որոշումից բացի կառավարությունը պետք է սուբսիդավորի անասնապահներին:

«Քանի որ ասում են՝ տնտեսական հեղափոխություն պետք է անենք, այսօր սպանդանոցներով նորից նույն այդ ծանրությունը թողնում են ժողովրդի վրա՝ ֆերմերների, գյուղացու վրա: Եթե անասնապահությամբ զբաղվողը պետք է բարձի, տանի, սպանդանոցում գումար վճարի, նշանակում է, որ եթե կենդանին հանձնելուց պետք է ստանա 250 հազար դրամ, ուրեմն մոտ 50-60 հազար դրամ քիչ է ստանալու»,- ասաց նա

 

:https://www.youtube.com/watch?time_continue=48&v=FbZTHdxJ4Vo&feature=emb_logo

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси