Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մսավաճառները սպառնում են՝ այսօրվանից միս չեն մատակարարի

Մսավաճառները սպառնում են՝ այսօրվանից միս չեն մատակարարի

13:25 | 20.01.2020 | Քաղաքականություն

Անասնաբույծները և մսավաճառները Կառավարության դիմաց շարունակում են բողոքի ակցիաները։Անասնաբույծները նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։ Նրանք սպառնում են, որ այսօրվանից՝ երկուշաբթի օրվանից, խանութներին միս չեն մատակարարի։

Հիշեցնենք, որ օրերս նրանք Կառավարության մոտ դարձյալ բողոքի ակցիա էին անում։ Գյուղացիները, մասնավորապես, դժգոհում էին սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից: Ըստ ցուցարարների՝ փոփոխությունն արվել է առանց անասնատերերի կարծիքը հաշվի առնելու: Նրանք մատնանշում էին նաև ծախսերի ավելացումը՝ մեկ ցլիկի մորթը սպանդանոցում իրականացնելու համար պետք է վճարել 18-20 հազար դրամ, խոզի դեպքում՝ 8 հազար դրամ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси