Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սիրիայում վերջին 4 օրվա ընթացքում կա 100 զոհ

Սիրիայում վերջին 4 օրվա ընթացքում կա 100 զոհ

12:30 | 20.01.2020 | Քաղաքականություն

Սիրիայում, հունվարի 16-ից զինյալների գրոհների արդյունքում, սպանվել է սիրիացի 47 զինվորական և քաղաքացիական 51 անձ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորնկովը, գրում է RT-ն: Ըստ նրա, հունվարի 16-ից Իդլիբում գտնվող դեսկալացիայի գոտում սիրիական զորքերի դիրքերը գրոհայինների կողմից հարձակման են ենթարկվել 16 անգամ: Այս ընթացքում ահաբեկիչները 253 անգամ ռմբակոծել են խաղաղ բնակավայրերը:     

«Իրավիճակի նման լարում չի նկատվել 2019 թվականի մայիսից ի վեր: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա հունվարի 16-ից, գրոհայինների հարձակման և հրետակոծությունների հետևանքով, սպանվել է 47 մարդ, վիրավորվել 77 զինծառայող, քաղաքացիական 51 անձ է զոհվել և վիրավորվել՝ 116-ը»,- հայտարարել է Բորնկովը: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси