Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իջեւանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. Սյունիքում մերկասառույց է ու մառախուղ

Իջեւանում եւ Նոյեմբերյանում ձյուն է տեղում. Սյունիքում մերկասառույց է ու մառախուղ

08:38 | 20.01.2020 | Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси