Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Գլխավոր դատախազ

Քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Գլխավոր դատախազ

19:48 | 19.01.2020 | Քաղաքականություն

Այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ  ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադառնալով Կուտոյանի մահվանը, ասաց.

«Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են: Բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի ու քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու, առավել ևս քննության մասին մենք բոլորս, անձամբ ես Ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»,-նշեց Արթուր Դավթյանը: Լրագրողների հարցին, թե նմանօրինակություն չի՞ տեսնում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ, Դավթյանն ասաց.

«Երկու դեպքում էլ հարուցված են քրեական գործեր և ստուգողական գործողություններ են իրականացվում: Հայկ Հարությանյանի գործով էլ ձեզ տրվեցին որոշակի տեղեկություններ, իսկ այժմ քննությունն ընթացքի մեջ է, ինչպես այդ գործով, այնպես էլ այս գործով, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու և հատուկ գիտելիքների կիրառման արդյունքում ձեռք բերված տվյալները մեզ համար էական են լինելու»:

Նշենք, որ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են նրա հարազատները, բարեկամները, ընկերները, ներկա ու նախկին պաշտոնյաները: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել էր կինը՝ Պարույր Սևակի հասցեներից մեկի իրենց բնակարանում: Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси