Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցն է

Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցն է

18:47 | 19.01.2020 | Քաղաքականություն

2007 թ.-ի հունվարի 19-ին ժամը 15.00 ին, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան դռան առջև թուրք ազգայնականների կողմից սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը: Այսօր Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագրի սպանության 13-րդ տարելիցն է:

ՀԻշեցնենք, որ հոգեհանգստի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն Բալըքլըի հայկական գերեզմանատանը և Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ստամբուլի տարբեր վայրերում կկազմակերպվեն նաև Հրանտի հիշատակին նվիրված հանդիպում-քննարկումներ:

«Ոմանք» հայկական երաժշտական խումբը Բեյօղլուում հանդես կգա Դինքի հիշատակին նվիրված համերգով։

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև Անկարայում, Իզմիրում, Բոդրումում։ Թուրքիայից բացի հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Անգլիայում (Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի), ԱՄՆ-ում (Հարվարդ, Լոս Անջելես), Գերմանիայում (Բեռլին, Ուլմ, Աուգսբուրգ), Կանադայում (Օտտավա, Մոնռեալ), Նիդերլանդներում (Ամստերդամ) և Ավստրայում (Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցի)։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси