Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օդերևութաբանները անոմալ տաք եղանակ են կանխատեսում Մոսկվայում

Օդերևութաբանները անոմալ տաք եղանակ են կանխատեսում Մոսկվայում

17:47 | 19.01.2020 | Հասարակություն

Հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը Մոսկվայում կգերազանցի կլիմայական նորման: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՌԴ Հիդրոմետկայանի կայքում հրապարակված կանխատեսումային քարտեզների տվյալները: Նորմայից շեղման ցուցանիշը կազմում է 12 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Օդերևութաբանների կարծիքով՝ ողջ ընթացքում ջերմաստիճանը կտատանվի հինգ աստիճան ցրտից մինչև 5 աստիճան տաքություն ընկած հատվածում: Միևնույն ժամանակ նշվում է, որ շաբաթվա կեսին ՌԴ մայրաքաղաքում ամպամած և քամոտ եղանակ կլինի:

Հինգշաբթի Մոսկվայում ուժեղ քամի է կանխատեսվում, որը կարող է ուղեկցվել ձյան տեղումներով: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси