Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար

14:42 | 18.01.2020 | Քաղաքականություն

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին  վերաբերող հրապարակման տակ սոցիալական ցանցում սպառնացող ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Այս մասին, Tert.am-ի հարցին, թե գրառում կատարող անձն այս պահին համարվո՞ւմ է ոստիկանության ծառայող, թե ոչ, և ի՞նչ է արվել այդ կապակցությամբ, հայտեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ այդ առթիվ ծառայողական քննություն է նշանակվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վազգեն Սիմոնյանը անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու»:

Նշենք նաև, որ նա ավելի վաղ այլ քաղաքական գրառումներ էլ է արել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, գրելով. «Մի վախեցեք մարդու դատաստանից, վախեցեք Աստծո դատաստանից»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси