Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հունվարի 19-ից Դալմա Գարդեն մոլը կրկին կաշխատի

Հունվարի 19-ից Դալմա Գարդեն մոլը կրկին կաշխատի

13:54 | 18.01.2020 | Հասարակություն

Հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև և անհամբեր կսպասի ձեզ,- այս մասին տեղեկացնում է մոլի ֆեյսբուքյան էջը:  «Սիրելի հաճախորդներ, Հայտնում ենք, որ համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են։ ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել։ Շենքն ապահով է և ամուր, բայց դատարկ՝ առանց իր սիրելի հաճախորդների։ Նախորդ 10 օրերը դժվար էին մեզ համար, սակայն այդ ժամանակահատվածում մենք ստացանք շատ նամակներ ու մեկնաբանություններ, որոնք ոգևորեցին, հուզեցին, լցրեցին կարոտով, և մենք էլ ավելի մեծ եռանդով ու անհամբերությամբ սկսեցինք սպասել բացմանը, որպեսզի նորից հանդիպենք ձեզ, և մոլի՝ արևի լույսով լցված, բայց դատարկ պատերը նորից շունչ առնեն և ողողվեն ծիծաղով, հապճեպ քայլերի ձայներով, ժպիտներով ու սիրով։ Այսօրվա գրառումը կրում է միայն դրական ուղերձ։ Վաղը՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև և անհամբեր կսպասի ձեզ, որ նորից լցվի ջերմությամբ ու պարգևի սեր։ Թող այսուհետ ցնցումները լինեն միայն սիրուց»։

Սիրով՝ Դալմա թիմ  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси