Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել

Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել

12:59 | 18.01.2020 | Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ձայնագրությունների հետ կապված սկանդալը և հրաժարվել ընդունել վարչապետի հրաժարականի դիմումը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «Ես ձեզնից ազատման դիմում եմ ստացել: Վերջին կոնֆլիկտային իրավիճակների եւ սկանդալի հետ կապված ես որոշեցի ձեզ եւ ձեր կառավարությանը շանս տալ, եթե դուք լուծեք մի քանի խնդիրներ, որոնք շատ են անհանգստացնում հասարակությանը»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Երեկ Ուկրաինայի վարչապետ Օլեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում էր ներկայացրել երկրի նախագահին: Այս մասին նա հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասն ներկայացնելով նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում գրանցված հաջողությունները եւ ապագայի պլանները: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси