Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան. ո՞վ է հաջորդը...

Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան. ո՞վ է հաջորդը...

21:30 | 17.01.2020 | Քաղաքականություն

Գեորգի Կուտոյանի մահը ցնցեց բոլորին: Խոսքը գնում է նախկին ԱԱԾ պետի մասին: Սա արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է  ով սպանվեց կամ ինքնասպան եղավ: Ընդամենը ամիսներ առաջ կյանքից հեռացավ մեկ այլ նախկին պաշտոնյա, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս դեպքերը ակամայից մեզ բոլորիս սկսում է հիշեցնել անցյալ դարի 90-ականների սպանությունները: Մասնավորապես խոսքը գնում է նախկին ԱԱԾ-ի պետ Մարիուս Յուզբաշյանի  սպանության մասին, ով ՀՀՇ-ական կառավարման տարիներին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Համբարձում Գալստյանի խորհրդականն էր:

Այն ժամանակ բոլորին էր հայտնի, որ Յուզբաշյանը Գալստյանի հետ մշակում էին նորանկախ Հայաստանի ԱԱԾ-ի գործունեության բարեփոխման հարցերը: Թե Յուզբաշյանը,  թե Գալստյանը ունեին շատ թշնամիներ, թե այն ժամանակվա ՀՀՇ-ական իշխանության մեջ, և թե երկրից դուրս: Հիշեցնենք, որ 1993-ին սպանվեց Մարիուս Յուզբաշյանը, իսկ ընդամենը ամիսներ անց՝  Համբարձում Գալստյանը: Այս երկու սպանությունները, հասկանալի պատճառներով,  բնականաբար մնացին չբացահայտված :

 

Եվ ահա այս ողբերգական ավանդույթը, որը եկել է 90-ական թվականներից,  իր նոր շարունակությունն է ստանում: Հիշեցնենք, որ այն ժամանակ Հայաստանում իշխում էր ՀՀՇ-ն, իսկ այսօր՝  նրանց քաղաքական ժառանգները:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси