Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ա՛յ անամոթներ, այ՛ տականքներ դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունե՞ք»

«Ա՛յ անամոթներ, այ՛ տականքներ դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունե՞ք»

19:41 | 17.01.2020 | Քաղաքականություն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Սարսափելի և զզվելի է...Անամոթներ... Այսօր ամբողջ լրատավադաշտը ողողված է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրով...Շատ ԶԼՄ-ների նկարահանող խմբերը ուղիղ հեռարձակում են կազմակերպել այն շենքի մոտից, որի բնակարաններից մեկում էլ հայտնաբերվել է Կուտոյանի դին... Սարսափելին և զզվելին այն է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մեծ թվոր օգտատերեր "ժպտավուն" և "սրտիկային" սմայլիկներ են դնում այդ նյութերի տակ՝ իրենց վերաբերմունքն այպես արտահայտելով երիտասարդի մահվան կապակցությամբ...

Ա՛յ անամոթներ, այ՛ տականքներ դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունեք...Մահացածը երիտասարդ է...Ինչպե՞ս կարելի է ուրախանալ կամ հրճվել, երբ մարդու մահվան լուր ես իմանում...Հատկապես, երբ մահացածը երիտասարդ է...

Մեր հասարկաությունը հիվանդ է...Հիվանդ է՝ չարությամբ, նախանձով և միմյանց ատելությամբ, որի հետևանքները կործանարար են լինելու...

Հ.Գ.Լինել ընդդիմադիր կամ չընդունել նախորդ իշխանություններին՝ չի նշանակում ուրախանալ վերջիններս ողբերգություններով և մահվան դեպքերով...

Ամեն ինչ բումերանգով հետ է գալու...

Երբեք չմոռանաք...»: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси