Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր.Արթուր Մելիքյան

Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր.Արթուր Մելիքյան

19:17 | 17.01.2020 | Քաղաքականություն

Տեղեկացրել ենք՝ այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մեր էր նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նա անձամբ է իրեն խնդրել, որ մտնի այն բնակարան, որտեղ գտնվում էր Վանեցյանի դին, սակայն ինքը թույլ չի տվել: Մելիքյանն ասաց նաեւ, որ Թովմասյանը շատ հուզված էր, միգուցե Կուտոյանն ու նա ընկերներ են եղել:

 ՔԿ պաշտոնյան ընդգծեց, որ բացի քննիչներից ու օպերատիվ աշխատողներից , դեպքի վայրում այլ անձ չի եղել:

Հիշեցնենք, որ 2016-18 թվականներին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր այսօր ցերեկը՝ Պարույր Սեւակի փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси