Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հոնկոնգի ոստիկանությունը ստացել է 17 մլն դոլարից ավելի նպաստ 6 ամսվա բողոքի ցույցերի համար

Հոնկոնգի ոստիկանությունը ստացել է 17 մլն դոլարից ավելի նպաստ 6 ամսվա բողոքի ցույցերի համար

17:32 | 28.12.2019 | Հասարակություն

Հոնկոնգի ոստիկանությունն ընդհանուր առմամբ վաստակել է 17,3 մլն դոլար (135 մլն հոնկոնգյան դոլար) նպաստ վերջին 6 ամիսների ընթացքում բողոքի ակցիաների համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության զեկույցը:

Քաղաքի օրենսդիրների զեկույցի համաձայն՝ ի պատասխան Քաղաքացիական ծառայության բյուրոյի գրավոր հարցման՝ հոնկոնգյան 50 մլն դոլար նպաստ է հատկացվել առաջնագծում սպաների եւ բողոքի ցույցերի ժամանակ օրական 12 եւ ավելի ժամ աշխատած ծառայողների սնունդի համար:

Եվս 85 մլն հոնկոնգյան դոլար է հատկացվել ոստիկանության աշխատանքի հետ կապված նպաստների համար:

Գործակալությունը նշում է, որ ըստ Հանրային կարծիքի հետազոտությունների ինստիտուտի հարցման՝ անցյալում ոստիկանության վարկանիշը, որը մեծ հարգանք էր վայելում, ռեկորդային նվազագույնի է հասել՝ կապված ցուցարարների համընդհանուր գանգատների հետ իրավասությունների չարաշահումից եւ դաժան վերաբերմունքից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси